Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    411
    425

  • RUB

    4,86
    5,26

Կարևոր իրադարձություններ

Սիրիայում Իրանի գեներալ է զոհվել

24 Հոկտեմբեր, 2015 12:08
Սիրիայում Իրանի գեներալ է զոհվել

Սիրիայում ընթացող մարտական գործողությունների ընթացքում զոհվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատար Ռեզա Հավարին: Այս մասին հայտնում է Farsnews գործակալությունը:

Ըստ գործակալության՝ նա եղել է սիրիական զինված ուժերի խորհրդական:

«ԻՀՊԿ-ի «Ֆաթեմիյուն» դիվիզիայից բրիգադի գեներալ Ռեզա Հավարին զոհվել է մարտի ժամանակ, որը մղում էր Սիրիայի բանակը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ Համա շրջանի հյուսիսում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վերջին երկու օրերի ընթացքում Սիրիայում զոհվել են ԻՀՊԿ-ի ութ զինվորականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին