Կարևոր իրադարձություններ

Հայաստան հասա՞վ, թե՞ ոչ Սոչի-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը, որի ուղեւորներին Հայաստանում սպասող հարազատները խուճապի մատնված, սթրեսի մեջ էին

24 Հոկտեմբեր, 2015 23:50
Հայաստան հասա՞վ, թե՞ ոչ Սոչի-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը, որի ուղեւորներին Հայաստանում սպասող հարազատները խուճապի մատնված, սթրեսի մեջ էին

Shamshyan.com-ը գրում է. Սոչիից Երեւան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռը, որի թռիչքը երեկ հետաձգվել էր և ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել ու ասեկոսեների պատճառ դարձել, այս գիշեր Հայաստանում բարեհաջող վայրէջք է կատարել:

SHAMSHYAN.com-ը «Արմենիա» միզազգային օդանավակայանից տեղեկացավ, որ օդանավը Հայաստանում վայրէջք է կատարել գիշերը՝ ժամը 00.25-ին:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները անգամ տեղեկություններ էին տարածել, թե ինքնաթիռը օդի մեջ անհետացել է:

Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Սոչիից-Երեւան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռը, որի թռիչքը նախատեսված էր հոկտեմբերի 23-ին, նշված ժամին վայրէջք չի կատարել:

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասող որոշ ուղեւորների հարազատների մոտ խուճապ էր առաջացել: SHAMSHYAN.com-ը կապ էր հաստատել «Արմենիա» միզազգային օդանավակայանի տեղեկատվական ծառայություն, որտեղից հայտնել էին, որ թռիչքը հետաձգվել է, բայց հետաձգման պատճառի մասին տեղեկություն չունեն: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին