Կարևոր իրադարձություններ

Գլխավոր ասամբլեան հռչակագիր է ընդունել՝ ի պատիվ ՄԱԿ-ի 70-ամյակի

24 Հոկտեմբեր, 2015 10:51
Գլխավոր ասամբլեան հռչակագիր է ընդունել՝ ի պատիվ ՄԱԿ-ի 70-ամյակի

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակագիր է ընդունել Համաշխարհային կազմակերպության կանոնադրության ուժի մեջ մտնելու 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Կոնսենսուսով հաստատված երկու էջանոց բանաձևում ՄԱԿ-ի 193 անդամ-երկրները հաստատել են իրենց վճռականությունը՝ «ազատել գալիք սերունդներին պատերազմի աղետից», ինչպես նաև հայտարարել են պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին իրենց հակվածության մասին: Այս մասին գրում է TASS-ը:

«Մենք կրկին հայտարարում ենք մեր պարտավորությունների բարեխիղճ կատարման գործին մեր հակվածության մասին՝ համաձայն մեր կողմից ընդունված կանոնադրության, ինչպես նաև մեր սկզբունքների՝ բոլոր պետությունների ինքնիշխան հավասարության, նրանց տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքի, ազգերի ինքնորոշման իրավունքի, պետությունների ներքին գործերին չմիջամտելու և միջազգային վեճերը խաղաղ միջոցներով հարթելու մասին՝ ըստ արդարադատության և միջազգային իրավունքի սկզբունքների»,- ասվում է հռչակագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին