Կարևոր իրադարձություններ

Գևորգ Նռանյան. «Ամեն խաղում ձգտում ենք հաղթանակի»

08 Հոկտեմբեր, 2015 13:47
Գևորգ Նռանյան. «Ամեն խաղում ձգտում ենք հաղթանակի»
Հայադտանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի` «Միկայի» հետ խաղից հետո (2:1) ակումբի մամուլի ծառայությունը զրուզենք է «Արարատի» հարձակվող Գևորգ Նռանյանի հետ, ում դուբլը հաղթանակ պարգևեց թիմին:

 

«Խաղի սկիզբը լավ չդասավորվեց մեզ համար. Արագ գոլ բաց թողեցինք: Սակայն, ի պատիվ մեր թիմի, կարողացանք առաջին խաղակեսում երկու գոլ խփել և առաջ անցնել հաշվի մեջ:
 
Կարծում եմ, որ բավականին դիտարժան հանդիպում էր: Շնորհավորում եմ բոլոր արարատցիներին հաղթանակի կապակցությամբ:
 
Ամեն խաղում ձգտում ենք հաղթանակի և պայքարելու ենք ամենաբարձր տեղերի համար: Ես էլ իմ հերթին փորձում եմ ինչքան հնարավոր է շատ գոլեր խփել և օգնել իմ թիմին:
Խաղավերջում փոխարինվեցի թեթև վնասվածքի պատճառով: Սակայն, ոչ մի լուրջ բան չկա և պետք է կազմ ու պատրաստ մոտենամ հաջորդ հանդիպմանը»,- ասել է Նռանյանը:
 

Լրահոս

Դիտել ավելին