Կարևոր իրադարձություններ

Երևանում «Coca Cola» ՓԲԸ-ի շրջանավարտ ուսուցանողը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

24 Հոկտեմբեր, 2015 09:52
Երևանում «Coca Cola» ՓԲԸ-ի շրջանավարտ ուսուցանողը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի բնակիչ, 23-ամյա Դավիթ Ղանբարյանը Հ. Ներսիսյան փողոցի թիվ 1 շենքի մոտ իր վարած Nissan մակնիշի 57 AA 007 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակչուհի, 68-ամյա Վիոլետա Ավետիսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Մ. Իզմիրլյանի անվան բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին