Վիետնամում սկսել են քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է Վիետնամի արդարադատության նախարար Հա Յունկ Քունկը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի ժամանակ՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցից հետո: «Ընդհանուր առմամբ Վիետնամը դատապարտում է որևէ ազգի դեմ իրականացրած ցեղասպանությունը: Մենք կքննարկենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,-հայտնել է նախարարը: