Կարևոր իրադարձություններ

«Դատվելու եք». ինչ է հայտարարել Վլադիմիր Գասպարյանը. «Ժողովուրդ»

24 Հոկտեմբեր, 2015 07:56
«Դատվելու եք». ինչ է հայտարարել Վլադիմիր Գասպարյանը. «Ժողովուրդ»

Երեկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավարության եւ ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խորհրդակցությունն անցել է լարված մթնոլորտում: Վ. Գասպարյանը նույնիսկ հայտարարել է, որ վերջ պետք է դրվի միջնորդների եւ «դալալների» ձեւով աշխատելու գործելաոճին:

Ոստիկանապետը խիստ նկատողություն է հայտարարել ՄՌՕ-ի աշխատակիցներին ու նշել, որ ցանկացած կաշառքի գործի բացահայտում ավարտվելու է դատավարությամբ՝ «դատվելու եք»: Ի դեպ, խորհրդակցության ժամանակ Գասպարյանը նաեւ հայտարարել է, որ երկու աշխատակից արդեն իսկ ազատված են իրենց վատ աշխատանքի պատճառով: Ըստ պաշտոնական տեղեկության՝ ոստիկանության պետը ասել է, թե ճանապարհային ոստիկանության որոշ ստորաբաժանումների, օրինակ՝ հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում դեռ կան անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող երեւույթներ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին