Կարևոր իրադարձություններ

Արայի համար հարցը փակվելու է «չորով». նպատակ կա թույլ չտալ նրան մտնել մեծ քաղաքականություն. «Հրապարակ»

24 Հոկտեմբեր, 2015 07:31
Արայի համար հարցը փակվելու է «չորով». նպատակ կա թույլ չտալ նրան մտնել մեծ քաղաքականություն. «Հրապարակ»

Ըստ լավատեղյակ աղբյուրների, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո Ռուսաստանում համապատասխան շահագրգիռ «կենտրոնները» կանչել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին, առաջարկել ակտիվանալ հայաստանյան քաղաքական դաշտում եւ ստեղծել նոր կուսակցություն: Վերջինս չի համաձայնել: Հաջորդ առաջարկն արել են Ռոբերտ Քոչարյանին: Նա նույնպես վերջիններիս մերժել է` երկու պատճառով. առաջարկել է հասնել նրան, որ Հայաստանում սահմանադրությունը չփոխվի, ապաեւ ասել է, որ ինքը նոր կուսակցություն այս պայմաններում չի ստեղծի: Ընտրությունը կանգ է առել Արա Աբրահամյանի վրա: Վերջինս համաձայնել է: Դա է եղել պատճառը, որ սահմանադրական փոփոխությունների առաջին տարբերակում` ապագա վարչապետի համար ամրագրված Հայաստանում ապրելու 7 տարվա ցենզը վերջնական տարբերակում հանվել է եւ հանվել է Ռուսաստանի առաջարկով: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ դեպքում եւս Արայի համար հարցը փակվելու է «չորով». նպատակ կա այդ խնդիրը «կարգավորել» օրենսդրորեն եւ թույլ չտալ, որ Արան մտնի «մեծ» քաղաքականություն:

 

Լրահոս

Դիտել ավելին