Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մուշեղ Գալշոյանին նվիրված ֆիլմի պրեմիերային

23 Հոկտեմբեր, 2015 23:23
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մուշեղ Գալշոյանին նվիրված ֆիլմի պրեմիերային

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընտանիքի անդամների հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել գրող, արձակագիր Մուշեղ Գալշոյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմի պրեմիերային: Հայ մտավորականի 80-ամյակին նվիրված ֆիլմը հիմնականում հիմնված էր Մուշեղ Գալշոյանի ակնարկների վրա, որն ընդմիջվում էր նրա գրչակից ընկերների իր իսկ մասին արտահայտած հետաքրքիր հիշողություններով: Ֆիլմի սցենարի հեղինակը գրողի դուստրն է՝ Սիրանուշ Գալշոյանը, իսկ ռեժիսորը` Տարոն Ղափլանյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին