Կարևոր իրադարձություններ

Ինչով փոխարինել քաղցրավենիքը

24 Հոկտեմբեր, 2015 00:10
Ինչով փոխարինել քաղցրավենիքը

Ինչ անել, եթե փորձում եք դիետա պահպանել, սակայն քաղցրավենիք ուտելու ցանկությունը Ձեզ հանգիստ չի տալիս: Առաջարկում ենք մի քանի ուտելիք, որոնք կբավարարեն քաղցրի ձեր պահանջմունքը, սակայն չեն խանգարի Ձեզ պահպանելու գեղեցիկ կառուցվածք:

1.Մրգեր և հատապտուղներ:Սրանք դիետա պահելիս միակ թույլատրելի քաղցրավենիքն են. դրանք հարուստ են վիտամիններով, միկրոէլեմենտներով, բջջանյութով:

2.Չրեր: Սրանք ավելի քաղցր են, քան մրգերը: Դրանք, ինչպես և մրգերը, կարող են Ձեզ ապահովել վիտամիններով և միկրոէլեմենտներով: Հիշեք, որ չրերի կալորիականությունը բավականին բարձր է, այդ իսկ պատճառով, դրանք հարկ է օգտագործել սահմանափակ չափաքանակներով:

3.Մեղր: Սրա կալորիականությունը բարձր է, բայց այն ավելի օգտակար է, քան շաքարը: Թեյի մեջ լցնելով մեկ գդալ մեղր՝ դուք կստանաք օգտակար ֆերմետների, միկրոէլեմենտների և վիտամինների չափաբաժին:

4.Առանց շաքարի մարմելադ: Այս մթերքը նրանով է լավ, որ պեկտին է պարունակում և այդ պատճառով՝ բարենպաստ ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի աշխատանքի վրա: Պեկտինն իջեցնում է նաև խոլեստերինի մակարդակը և օրգանիզմը մաքրում տոքսիններից: Մարմելադը զերծ է ճարպից և պակաս կալորիական է, քան մյուս քաղցրավենիքները: Այդ իսկ պատճառով՝ մարմելադի ոչ մեծ քանակությունը դիետային վնաս չի հասցնի, փոխարենը՝ կբարձրացնի Ձեր տրամադրությունը: Մարմելադին համանման մթերքներ են զեֆիրը և պաստեղը:

5.Դառը շոկոլադ: Կակաոն պարունակում է անտիօքսիդանտներ և վիտամիններ, առույգացնում և բաձրացնում է տրամադրությունը: Ընտրեք նվազագույն շաքար պարունակող շոկոլադ: Ամենալավ և ամենադառը տարբերակը 99% կակաոյի պարունակությունն է:

 

Լրահոս

Դիտել ավելին