Կարևոր իրադարձություններ

Հայաստանցի զբոսաշրջիկներն այլևս կարող են մուտքի 30-օրյա արտոնագիր ստանալ Իրանի օդանավակայաններում

23 Հոկտեմբեր, 2015 23:00
Հայաստանցի զբոսաշրջիկներն այլևս կարող են մուտքի 30-օրյա արտոնագիր ստանալ Իրանի օդանավակայաններում

Հայաստանցի զբոսաշրջիկներն Իրանի օդանավակայաններում այսուհետև կարող են ստանալ 30-օրյա մուտքի արտոնագրեր: Իրանն սկսել է օդանավակայաններում մուտքի արտոնագրեր տրամադրել 58 երկրներից հանրապետություն ժամանող զբոսաշրջիկներին:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օտարերկրյա զբոսաշրջիկները նախկինում իրանական օդանավակայաններում կարող էին ստանալ 14-օրյա մուտքի արտոնագրեր և դրանք հնարավոր չէր երկարաձգել:

Այս նախաձեռնությունից հիմնականում շահում են Բելգիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Ուկրաինայի, Իտալիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի և այլ երկրների զբոսաշրջիկները:

ԱՄՆ-ի, Սոմալիի, Միացյալ Թագավորության, Կանադայի, Բանգլադեշի, Հորդանանի, Իրաքի, Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիները չեն կարող մուտքի արտոնագիր ստանալ օդանավակայան ժամանելուն պես: Նրանք պետք է ստանան արտոնագիրն իրենց երկրների իրանական հյուպատոսական ծառայություններից:

Բացի այդ, համաձայն նոր օրենսդրական կարգավորման, Թուրքիայի, Լիբանանի,Վրաստանի, Բոլիվիայի, Եգիպտոսի ու Սիրիայի քաղաքացիները կարող են Իրանում առանց արտոնագրի մնալ 15-90 օր:

 

Լրահոս

Դիտել ավելին