Կարևոր իրադարձություններ

Ասադի բանակը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի ավելի քան 300 ահաբեկչի

23 Հոկտեմբեր, 2015 22:44
Ասադի բանակը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի ավելի քան 300 ահաբեկչի

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը հայտնել են ԴԱԻՇ-ի ավելի քան 300 ահաբեկչի ոչնչացնելու, ինչպես նաև մի շարք բնակավայրերի վրա վերահսկողություն հաստատելու մասին։

Այդ մասին հայտարարել է սիրիացի գեներալ Ալի Մայհուբան։ Նրա խոսքերով՝ ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացվել են Լաթաքիա նահանգում։ Ոչնչացվել են նաև գնդացիրներով զինված նրանց ավտոմեքենաները։ Նա նշել է, որ կառավարական զորքերն այժմ վերահսկում են Ջուբ ալ Ահմարն ու Սալմա քաղաքի մի մասը։

 

Լրահոս

Դիտել ավելին