Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում բացվել է կենդանաբանական այգի ունեցող աշխարհի առաջին հյուրանոցը

23 Հոկտեմբեր, 2015 22:05
Մեծ Բրիտանիայում բացվել է կենդանաբանական այգի ունեցող աշխարհի առաջին հյուրանոցը

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում բացվել է կենդանաբանական այգի ունեցող աշխարհի առաջին հյուրանոցը։ Բրիստոլյան The Lodge հյուրանոցում ծառայություններ ամրագրելը կմեկնարկի հոկտեմբերի վերջին։

Ճանապարհորդները համարների պատշգամբից կարող են հետևել տապիրներին, գորիլանիներին ու գետաձիերին, ինչպես նաև տեսնել պինգվինների ու կապիկների կերակրելու գործընթացը։

Բացի այդ, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան անձամբ կերակրել փոկերին, կարմիր պանդաներին ու առյուծներին։ Հաճախորդներին կառաջարկվի նաև շրջայց կատարել կենդանաբանական այգում, որը կկազմակերպի հատուկ աշխատակիցը։

Երկու ննջասենյակ ունեցող համարում մեկ գիշեր անցկացնելն արժենալու է 750-1050 ֆունտ սթեռլինգ (1160-1625 դոլարին համարժեք)։

 

Լրահոս

Դիտել ավելին