Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ծնողները պահանջել են դպրոցից հեռացնել բիկինիով սելֆի հրապարակած ուսուցչուհուն (լուսանկար)

23 Հոկտեմբեր, 2015 21:54
ԱՄՆ-ում ծնողները պահանջել են դպրոցից հեռացնել բիկինիով սելֆի հրապարակած ուսուցչուհուն (լուսանկար)

ԱՄՆ-ի Սանպետ վարչական շրջանում միջին դպրոցի աշակերտների ծնողները պահանջել են հեռացնել ուսուցչուհուն Instagram-ի իր էջում բիկինիով սելֆի հրապարակելու պատճառով:

Դպրոցի ադմինիստրացիան խոսել է ուսուցչուհու հետ՝ նրանից պահանջելով կա՛մ ջնջնել նկարը, կա՛մ փակել այն, հակառակ դեպքում՝ պատրաստվել լքել աշխատանքը:

«Ծնողները  նկարները պոռնկագրական են համարել, մինչդեռ դրանք պարզապես բոդիբիլդինքի իմ մարզումներից հետո արված լուսանկարներն են: Ինչու՞ պետք է իմ իրավունքները ոտնահարվեն: Դրանք ձեր ընտանեկան գործերն են, դուք կարող եք սահմանափակել երեխաների համար մուտքը սոցիալական ցանցեր»,-ասել է ուսուցչուհին:

Նա նաև նշել է, որ չի ցանկանում  փակել էջը, քանի որ  իրեն հետողները շատ են և իր մարզական  հաջողությունները ոգեշնչում են  մարդկանց:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին