Կարևոր իրադարձություններ

Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը Պրահայում կանցկացվի նոյեմբերին

23 Հոկտեմբեր, 2015 21:44
Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը Պրահայում կանցկացվի նոյեմբերին

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի կեսին, Պրահայում։

Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը։ Վերջինիս հաղորդմամբ՝ Կարասինն ու Աբաշիձեն հեռախոսազրույց են ունեցել այսօր, և քննարկել են ռուս-վրացական երկկողմ հարաբերությունների մի շարք գործնական հարցեր։ Հեռախոսազրույցի արդյունքներով որոշվել է, որ հերթական հանդիպումը տեղի է ունենալու Պրահայում, նոյեմբերի կեսին։

 
 

Լրահոս

Դիտել ավելին