Կարևոր իրադարձություններ

Սիրիայում սպանվել է Մահմուդ Ահմադինեժադի նախկին թիկնապահը

23 Հոկտեմբեր, 2015 21:16
Սիրիայում սպանվել է Մահմուդ Ահմադինեժադի նախկին թիկնապահը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախկին թիկնապահ, Իսլամական հեղափոխության պահակազորի բարձրաստիճան հրամանատար Աբդոլահ Բաքերի Նիյարակին զոհվել է Սիրիայի Հալեպի նահանգում տեղի ունեցած մարտերում։

Լրատվամիջոցը հայտնում է, որ նա զոհվել է ԴԱԻՇ-ի զինյալներից մուսուլմանական սրբությունները պաշտպանելիս։ Նիյարակին օգնում էր Սիրիայի կառավարական զորքերին պլանավորել ԴԱԻՇ-ի զինյալների դեմ ռազմական գործողությունները։ Հալեպի շրջանում Սիրիայի կառավարական զորքերի մասշտաբային հարձակումը մեկնարկել է սեպտեմբերի 30-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին