Կարևոր իրադարձություններ

Սիրիայում «ԻՊ»-ի 43 ահաբեկիչ է սպանվել

23 Հոկտեմբեր, 2015 20:38
Սիրիայում «ԻՊ»-ի 43 ահաբեկիչ է սպանվել

Սիրիայում «ԻՊ»-ի 43 ահաբեկիչ է սպանվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Սիրիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը:

«Մեր զինված ուժերը՝ ռազմաօդային ուժերի աջակցությամբ, շարունակում են առաջխաղացում ունենալ: Համա մարզում նրանք ոչնչացրել են «ԻՊ»-ի տարբեր տեսակի 25 ավտոմեքենա և սպանել 43 ահաբեկչի»,-ասել է նա:

Ավելի վաղ  ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել էր, որ ռուսական ավիացիան Սալմում ոչնչացրել էր ահաբեկիչ զինյալների բազան:

 

Լրահոս

Դիտել ավելին