Կարևոր իրադարձություններ

Ինդոնեզիան հազարավոր երեխաների տարհանում Է պատրաստում անտառային հրդեհների պատճառով

23 Հոկտեմբեր, 2015 20:11
Ինդոնեզիան հազարավոր երեխաների տարհանում Է պատրաստում անտառային հրդեհների պատճառով

Ինդոնեզիայի կառավարությունը պատրաստ Է կրտսեր տարիքի հազարավոր երեխաների տարհանել ներկայում «երկրի երեք հազար կղզիների երկրում» մոլեգնող անտառային հրդեհներից առանձնապես տուժած շրջաններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին հայտարարել Է երկրի քաղաքականության, արդարադատության եւ անվտանգության հարցերի համակարգող նախարար Լուհութ Փանջաիթանը: 

«Խոսքը վերաբերում Է բոլոր այն վեց նահանգներին, որոնք պատված են հրդեհների ծխով: Տարհանելու ենք փոքր երեխաներին եւ նորածիններին»,-նրա խոսքը մեջբերում Է Detikcom նորությունների ինտերնետ-պորտալը:  

Փանջաիթանի խոսքով՝ զանգվածային տարհանում իրականացնելու որոշումը պետք Է ընդունի Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն: «Մենք անհապաղ կսկսենք գործել, եթե նախագահն իր համաձայնությունը տա»,- հավելել Է նա:

Մինչդեռ, անտառային եւ տորֆային հզոր հրդեհների ծուխը, որոնք մոլեգնում են արդեն ոչ միայն Սումատրա եւ Քալիմանտան (Բոռնեո) խոշորագույն կղզիներում, այլեւ տարածվում Է  Ինդոնեզիայի արեւելյան մասում, ներկայում առնվազն 10 մարդու զոհվելու պատճառ Է դարձել, հոկտեմբերի 23-ին հաղորդել Է Jakarta Post թերթը:

Ինչպես այսօր հայտնել Է Ինդոնեզիայի Ճավա կղզու Բրոմո-Թենգեր-Սեմերու ազգային արգելոցի տնօրեն Այու Դեւի Ութարին, արգելոցի աշխատակիցները գործողություն են սկսել շուրջ 30 զբոսաշրջիկների փրկելու համար, որոնք կտրված են մնացել Սեմերու լեռան լանջերին մոլեգնող անտառային հրդեհների հետեւանքով:

«Մենք զբոսաշրջիկների տարհանում ենք իրականացնում Ռանու-Կումբոլո եւ Կալիմատի երթուղիներից, ինչպես նաեւ փորձում ենք մարել հրդեհները»,-արգելոցի տնօրենի խոսքը մեջբերել Է Jakarta Post-ը:

Փորձագետների կարծիքով՝ երկարատեւ երաշտի պատճառով  հրդեհները կշարունակվեն մինչեւ այս տարվա վերջը կամ նույնիսկ գալիք տարվա սկիզբը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին