Կարևոր իրադարձություններ

«Երազում էի սեպտեմբերի 1-ին նոր տաբատով գնալ դպրոց». Ինչ ճանապարհ է անցել Արա Աբրահամյանը, ինչպես է ծանոթացել կնոջ հետ և ինչ կապ ունի վերջինս Պուտինի հետ (լուսանկարներ)

23 Հոկտեմբեր, 2015 18:57
«Երազում էի սեպտեմբերի 1-ին նոր տաբատով գնալ դպրոց». Ինչ ճանապարհ է անցել Արա Աբրահամյանը, ինչպես է ծանոթացել կնոջ հետ և ինչ կապ ունի վերջինս Պուտինի հետ (լուսանկարներ)

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շարունակում է մնալ հայաստանյան ամենաքննարկված ու հետաքրքիր կերպարներից մեկը:

Աբրահամյանը սեփական օրինակով ապացուցեց, որ հարկավոր է ընդամենը մի հայտարարություն և խառնաշփոթը պատրաստ է: Քաղաքականություն մտնելու մասին նրա որոշման բարձրաձայնումն արեց իրենը և հիմա տարբեր շրջանակներում բավականին ակտիվ քննարկվում են նրա գործունեությունն ու  հակասական հայտարարությունները: Նրա ներկայիս փառքից անմասն չմնացին նաև նրա ընտանիքի անդամները, հանրությանը հետաքրքիր է, թե ովքեր են նրանք, ինչպես են ապրում և ինչով են զբաղվում:

Shabat.am-ն իր  նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել էր Արա Աբրահամյանի ծավալած գործունեությունը, ունեցած բիզնեսները և անցած ճանապարհը:Ինֆորմացիայի մեծ առատության մեջ,այնուամենայնիվ, մեզ հաջողվեց մի լավ փորփրել ու գտնել մի շարք հետաքրքիր տեղեկություններ ու հարցազրույցներ:

Եվ այսպես, ինչպես հայտնի է, Արա Աբրահամյանը ծնվել է Եղեգնաձորի Մալիշկա գյուղում բժիշկների ընտանիքում:Նրանց ընտանիքում եղել է վեց երեխա՝ հինգ տղա, մեկ աղջիկ: Արա Աբրահամյանի հայրը՝ Արշավիր Աբրահամյանը,  մահացել է, երբ նա ընդամենը հինգ տարեկան է եղել:  Մայրը՝ Պայծառ Աբրահամյանը, աշխատել է գյուղական հիվանդանոցում, որի գլխավոր բժիշկը ժամանակին եղել է Արա Աբրահամյանի հայրը:

Արա Աբրահամյանը հետագայում իր հարցազրույցներից մեկում նշել է, որ իրենք մշտապես փողի կարիք են ունեցել: Չեն ունեցել իրենց սեփական տունը, ապրել են հիվանդանոցի կիսանկուղում:

 Փորփրելով Արա Աբրահամյանի կենսագրությունը, տեղեկացանք, որ նա սկսել է աշխատել ութերորդ դասարանից: Իր հարցազրույցներից մեկում  նա նշում է. «Ամենից շատ ես ուզում էի առաջին անգամ նոր տաբատ հագնել, չէ որ միշտ եղբայրներիս հին հագուստներն էի կրում: Երազում էի սեպտեմբերի 1-ին դպրոց գնալ ամբողջովին նոր հագուստներով, բայց այնպես ստացվեց, որ մենք ավարտեցինք աշխատանքը, իսկ մեր աշխատավարձն ուշացրին մինչև սեպտեմբերի կեսերը»:

Տասներորդ դասարանից հետո միայն Աբրահամյանը սկսել է նորմալ վաստակել: Առաջին բարձրագույն ուսումը ստանալուց հետո, շարունակել է ուսումը տնտեսագիտությունն ուսումնասիրելու համար:Աբրահամյանը Մոսկվա է տեղափոխվել 1989 թ.-ին, 30 տարեկան հասակում:

 

Նա ամուսնացել է  1987թ, ազգությամբ ռուս Նատալյա Վլադիսլավովնայի հետ: Աբրահամյանը գործի բերումով ծանոթ է եղել ապագա կնոջ հոր հետ և Մոսկվայում եղած ժամանակ հաճախակի է այցելել նրանց: Այդ ժամանակ Նատալիան դեռևս դպրոցական է եղել:Նրանց հարաբերությունները ձևավորվել են այն բանից հետո, երբ նա իր ապագա աներոջը հրավիրել է Հայաստան իր միջնեկ եղբոր հարսանիքին:

Այդ ժամանակ Նատալիա Վլադիսլավովնան արդեն 18 տարեկան է եղել, առաջին կուրսի ուսանողուհի: Աբրահամյանի ապագա աները ասել է նրան. «Սա իմ միակ աղջիկն է, հուսով եմ դու հասուն ու պատասխանատու մարդ ես»:Նրա ու կնոջ միջև եղած տարիքային տարբերությունը 10 տարուց ավելի է:

Արա Աբրահամյանն ունի երեք զավակ՝ երկու դուստր, մեկ որդի: Նրա ավագ դուստրը՝ Յուլյան, 28 տարեկան է և ապրում է ԱՄՆ-ում: Յուլիան երգչուհի է, ունի բավականին անկեղծ տեսահոլովակ, որը վերջերս շատ  ակտիվ քննարկվեց: Նրա կրտսեր դուստրը՝ Աննան, 17 տարեկան է, իսկ որդին՝ Վլադիսլավը, 23 տարեկան:

Արա Աբրահամյանի՝ քաղաքականություն մտնելու հայտարարություններին զուգահեռ վերջերս բավականին ակտիվ քննարկվեց նաև նրա կնոջ՝ Նատալյա Վլադիսլավովնայի ով լինելը: Ըստ շրջանառվող տեղեկությունների, Աբրահամյանի կինը ՌԴ նախագահ Վլաիդմիր Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիալ Պուտինայի բարեկամուհին է, ավելի ստույգ նրա մորաքրոջ աղջիկը: Հենց դրանով է բացատրվում Արա Աբրահամյանի հաջողությունը ՌԴ-ում և մասնավորապես նրա մտերմությունը ՌԴ ղեկավարության հետ: Արա Աբրահամյանն ինքը հենց  մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր կնոջ կարևոր դերակատարման մասին: Աբրահամյանը հաճախ է նշել, որ իր հաջողությունների համար պարտական է կնոջը:

Ինչպես արդեն ավելի վաղ տեղակացրել էինք, Աբրահամյանն այսօր ունի երկու ընկերություն՝ իրավաբանական ընկերություն  «Свобода»-ն և ինվեստցիոն ընկերություն «Согласие»-ն: Նրա իրավաբական ընկերությունը իր գործունեությունն է ծավալում միջազգային ասպարեզում, իսկ ահա «Согласие»-ն  աշխատում է  արդյունաբերության մեջ, ինչպես նաև  այլ ուղղություններով՝ շինարարություն, նավթային արդյունաբերություն, քիմիա: Այսինքն, ինչպես ասում է հենց Աբրահամյանը, այնտեղ, որտեղ շահավետ է:

Արա Աբրահամյանը Մալիշկա-Մոսկվա-Երևան իր տրանզիտը սկսել է բավականին մեծ թափով, իսկ թե ինչպիսի ընթացք  կունենա Աբրահամյանի աստեղային ժամը, ցույց կտա միմիայն ժամանակը:

 

Լրահոս

Դիտել ավելին