Կարևոր իրադարձություններ

Չինաստանում ձերբակալվել է անձ, ով դանակով հարձակվել է կանանց հետույքների վրա

23 Հոկտեմբեր, 2015 19:48
Չինաստանում ձերբակալվել է անձ, ով դանակով հարձակվել է կանանց հետույքների վրա

Չինաստանում ձերբակալվել է անձ, որը դանակով հարձակվել է կանանց վրա և նրանց վնասվածքներ հասցրել հետույքի շրջանում: Այս մասին հայտնում է The South China Morning Post-ը:

Չինաստանի արևելյան Յանտայ քաղաքում ապրող տղամարդը ընկերուհուց բաժանվելուց հետո պարզել է, որ նա գողացել է իր բանկային քարտերն ու անձնագիրը:

Նա որոշել է գտնել նախկին սիրելիին: Հանդիպելով նրան նման կնոջ՝ տղամարդը դանակով խոցել է նրա հետույքը: Հասկանալով, որ սխալվել է՝ նա շարունակել է որոնումները: Մինչև նրան ոստիկանությունը ձերբակալել է, նա հասցրել է նման վնասվածքներ հասցնել ևս 4 կնոջ:

Ինչու է հարձակվողն ընտրել մարմնի հենց այդ հատվածը՝ չի հաղորդվում:

Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 

Լրահոս

Դիտել ավելին