Կարևոր իրադարձություններ

Հալեպի նահանգում երկու գյուղեր են ազատագրվել ահաբեկիչներից

23 Հոկտեմբեր, 2015 19:09
Հալեպի նահանգում երկու գյուղեր են ազատագրվել ահաբեկիչներից

Ռազմական աղբյուրները հայտարարել են, որ հոկտեմբերի 23-ի կեսօրին սիրիական ուժերը նոր առաջընթաց են գրանցել ահաբեկիչների դեմ ուղղված գործողություններում և Հալեպի հարավ-արևմտյան հատվածում ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Հուիզ և Կարասի գյուղերի վրա:

Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սիրիական բանակը ազգային պաշտպանական խմբավորումների հետ համագործակցությամբ վերոնշյալ գյուղերում ոչնչացրել է ահաբեկիչների վերջին հավաքատեղիները:

Ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող մեծ քանակությամբ զենքեր, վնասազերծվել են տասնյակ պայթուցիկ սարքավորումներ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել Հալեպի նահանգում ևս մի քանի գյուղեր ազատագրելու մասին:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինվածխմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:ՄԱԿ-ի տվյալներովսիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 2 20հազարը:

 

Լրահոս

Դիտել ավելին