Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577
    589

  • RUB

    6,34
    6,59

Կարևոր իրադարձություններ

«Մերսեդես Բենց»-ը գազալիցքավորելուց քիչ հետո հրդեհվել է

23 Հոկտեմբեր, 2015 18:25
«Մերսեդես Բենց»-ը գազալիցքավորելուց քիչ հետո հրդեհվել է

Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գործարանի մոտ մեքենա է այրվել և տուժած կա:
Ժամը 21.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «զույգ դաստակների և մատների 1-ին, 2-րդ աստիճանի ջերմային այրվածք, ծոծրակի, ականջների այրվածք 1-ին, 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1987 թ. ծնված Վիկտոր Վ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.10-ի սահմաններում, Վիկտոր Վ.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 156 հասցեում գործող գազալցակայանում լիցքավորելուց հետո ընթացքի ժամանակ բոց է բռնկվել, ինչի հետևանքով պատճառվել են նշված այրվածքները:
Կատարվում է քննություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին