ԱՄՆ-ում հրապարակվել է ՄԼՍ-ում հանդես եկող ֆուտբոլիստների ամենաշատ վաճառվող խաղաշապիկները,- այդ մասին հաղորդում է Todomercadoweb.es-ը։
Առաջին տեղում է ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Քլինթ Դեմփսին։ Նրան հաջորդում են Սթիվեն Ջերարդը «Լոս Անջելես Գելեքսի», Կական «Օռլանդո», Անդրեա Պիրլոն եւ Դավիդ Վիլյան (երկուսը՝ «Նյու Յուրք Սիթի»)։
Նշենք, որ ՄԼՍ-ում կարիերան կարող է շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։