Կարևոր իրադարձություններ

Ռուզան Ավետիքյանն՝ իր մայրանալու լուրերի մասին

23 Հոկտեմբեր, 2015 16:32
Ռուզան Ավետիքյանն՝ իր մայրանալու լուրերի մասին

Երեկ տեղի ունեցած «Սիրո գործակից» ֆիլմի պրեմիերային հյուրերի շարքում է եղել նաեւ երգչուհի Ռուզան Ավետիքյանը: Պրեմիերիայից արված լուսանկարները այսօր շատերին առիթ են տվել մտածելու, թե Ռուզան Ավետիքյանը բալիկի է սպասում: Այս լուրերը ճշտելու համար Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ, ով մեր հարցը լսելով՝ խիստ զարմացավ.

 
«Հետաքրքիրն այն է, որ վերջին շրջանում ինձ ով տեսնում է, ասում, թե շատ եմ նիհարել, ու հիմա զարմանում եմ, թե այդ ո՞ր տեսախցիկն է կարողացել ինձ այնպես նկարել, որ մարդիկ այդ կարծիքն են կազմել: Իհարկե, ես հերքում եմ այդ լուրերը եւ առաջարկում այսօր գալ Սոֆի Մխեյանի նոր աշխատանքի շնորհանդեսին, որտեղ շատ պարզ կարող են հասկանալ՝ փորիկս կլորիկացած է, թե ոչ, ես էլ խոստանում եմ այնպիսի մի բան հագնել, որն էլ ավելի ակնառու կդարձնի այն փաստը, որ ես հղի չեմ»,- նշեց երգչուհին
 
 

Լրահոս

Դիտել ավելին