Կարևոր իրադարձություններ

Լի Ցինյուն. Չինացի երկարակյացը 256 տարի է ապրել

23 Հոկտեմբեր, 2015 17:00
Լի Ցինյուն. Չինացի երկարակյացը 256 տարի է ապրել

Պեկին, Սանա:

Լի Ցինյունը չինացի երկարակյացն է, ով ապրել է ավելի, քան երկու հարյուր տարի: Լի Ցինյունը ծնվել է 1677 թվականին, Սիչուանում: Կյանքի մեծ մասը նա անցկացրել է այնտեղի սարերում, հավաքել բուժող խոտաբույսեր և երկարակեցության գաղտնիքը բացահայտել:

1748 թվականին, երբ Ցինյուն 71 տարեկան էր, տեղափոխվել է Կայսյան` չինական բանակին միանալու և չինական մարտարվեստին սովորեցնելու համար:

1927 թվականին՝ 179 տարի անց, Լին հանդիպել է 43 տարեկան գեներալ Յան Սենին: Գեներալը Լիի երիտասարդ արտաքնից ցնցված էր:

Լին ունցել է 200 ժառանգ, 24 կին, որոնցից միայն մեկն է նրա մահվանից հետո մահացել:

Երկարակեցության գաղտնիքի մասին հարցնելիս նա պատասխանում էր,- «Սիրտը լուռ պահեք, նստեք ինչպես կրիան, աղավնու նման հպարտ քայլեք և քնեք ինչպես շունը»: 

 

Լրահոս

Դիտել ավելին