Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանի 80- ամյակը

23 Հոկտեմբեր, 2015 16:21
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանի 80- ամյակը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի, մասնավորապես, ջազի զարգացման և հարստացման գործում: Ձեր ինչպես դասական, այնպես էլ ջազային ստեղծագործությունները հաջողություն և ճանաչում են բերել ոչ միայն Ձեզ, այլև հայ ժամանակակից արվեստին ընդհանրապես, ունեն ընդգծված ազգային ակունքներ և միաժամանակ՝ համամարդկային հնչեղություն:

Գնահատելի է նաև Ձեր բազմամյա մանկավարժական գործունեությունը՝ ուղղված մեր երաժշտական մշակույթի վաղվա օրվան:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին