Կարևոր իրադարձություններ

«Ես չեմ կարող անդրադառնալ նախագահ Օբամայի՝ Նյու Յորքում հնչեցրած ելույթին» (տեսանյութ) ԳԱԼԱ

23 Հոկտեմբեր, 2015 16:12
«Ես չեմ կարող անդրադառնալ նախագահ Օբամայի՝ Նյու Յորքում հնչեցրած ելույթին» (տեսանյութ) ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. 

«Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իրազեկ լինեն և հասկանան, պատկերացնեն, թե ինչ փոփոխությունների է հանգեցնելու առաջարկվող փոփոխություններն իրենց կյանքում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ նաև ավելացնելով. «Շատ կարևոր է, որ բոլոր կողմերի ձայնը լսելի լինի, բոլորն ունենան հավասար հնարավորություններ օգտվելու լրատվամիջոցներից, մասնավորապես հեռարձակվող լրատվամիջոցներից, և մենք դեսպանությունում կտեսնենք, թե ինչպես են այդ աշխատանքներն իրականացվում»:

ԳԱԼԱ-ն դեսպան Միլսին հիշեցրեց ՄԱԿ-ի ասամբլեայում ԱՄՆ նախագահ Օբամայի՝ վերջերս հնչեցրած ելույթը, որտեղ վերջինս ասել էր, որ այն առաջնորդները, որոնք փոխում են սահմանադրությունը՝ մնալու համար իշխանության ղեկին, դրանով միայն խոստովանում են, որ ձախողել են իրենց քաղաքացիների համար հաջողակ երկիր կառուցելու հարցում: Հաշվի առնելով, որ նույն ժամանակահատվածում նման փոփոխություններ է սկսել նաև Սերժ Սարգսյանը, ԱՄՆ դեսպանին հարցրինք, թե ԱՄՆ նախագահի այդ ելույթն արդյոք վերաբերում էր նաև Սերժ Սարգսյանին, քանի որ, ըստ էության, ՀՀ-ում ընդդիմադիրները Սերժ Սարգսյանին նույն մեղադրանքն են ներկայացնում:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին