Կարևոր իրադարձություններ

Նոր նամականիշ` նվիրված Լազարյան Ճեմարանի 200-ամյակին

23 Հոկտեմբեր, 2015 16:01
Նոր նամականիշ` նվիրված Լազարյան Ճեմարանի 200-ամյակին

2015 թվականի հոկտեմբերի 23-ին Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտի (ՄՄՀՊԻ) շրջանավարտների երրորդ միջազգային Ֆորումի շրջանակներում, Հանրապետության Նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:

Մարումն իրականացրեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Նամականիշի տեխնիկական տվյալներն են.

Անվանումը. Լազարյան Ճեմարանի 200-ամյակը

Թողարկման օրը` 23 հոկտեմբերի 2015 թ.

Դիզայնը` Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 24,0 մմ

Տպաքանակը` 60 000

Նամականիշի վրա պատկերված է Լազարյան ճեմարանի շենքը, ինչպես նաև Լազարյանների զինանշանը և ՄՄՀՊԻ լոգոտիպը:

<Հայփոստ> ՓԲԸ

<Հայփոստ Թրասթ Մենեջմենթ> ԲՎ

 

Լրահոս

Դիտել ավելին