Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են շատ արդյունավետ

23 Հոկտեմբեր, 2015 15:52
Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են շատ արդյունավետ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերություները զարգանում են շատ արդյունավետ։ Պուտինն Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ իր վերջին հանդիպումը որակել է որպես կառուցողական։

Պուտինն այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ: «Ինչ վերաբերում է ներկայիս հարաբերություններին, ապա դրանք զարգանում են շատ արդյունավետորեն։ Նյու Յորքում Իրանի նախագահի հետ մեր վերջին հանդիպումը շատ կառուցողական, առարկայական էր։

Եվ ես խնդրում եմ ձեզ՝ ամենալավ մաղթանքները հղել Իրանի ղեկավարությանը՝ թե՛ կրոնական առաջնորդին, թե՛ նախագահին»,- ասել է նա։

Պուտինը նաև ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերում Իրանի դերակատարությունը. «Իրանը շատ մեծ և կառուցողական ներդրում է ունենում ահաբեկչության դեմ պայքարի, այդ թվում նաև Սիրիայի հարցի լուծման մեջ։ Մենք բարձր ենք գնահատում մեր համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին