Կարևոր իրադարձություններ

Ըստ Մուկուչյանի` մահացածները երբեք ընտրություններին չեն մասնակցել

23 Հոկտեմբեր, 2015 15:49
Ըստ Մուկուչյանի` մահացածները երբեք ընտրություններին չեն մասնակցել

NewsBook-ը գրում է. Երեկ ավարտվեց տեղամասերի սահմանների սահմանումը, վաղը կիրականացվի տեղամասային կենտրոնների սահմանումը, երկուշաբթի օրը ԿԸՀ-ն կստանա համարակալված տեղամասերը և դրանք կհապարակենք: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` պատասխանելով NewsBook-ի հարցին, թե հանրաքվեից առաջ ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ է տանում ԿԸՀ-ն:

Մեր հարցին, թե արդեն հստակեցվե՞լ են այն հանգուցյալների ցուցակները, ովքեր պետք է մասնակցեն հանրաքվեին, Մուկուչյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ասաց, թե մահացածները երբեք ընտրություններին չեն մասնակցել և հիմա էլ չեն մասնակցի:

Վերջինս խոսեց նաև նույնականացման քարտերի քվեարկություններից և ներկայացրեց, թե ինչպես կարելի է բացառել կրկնաքվեարկությունը. «Երբ քաղաքացին գալիս է ընտրատեղամաս, առաջին քայլը, որն անում է, մոտենում է հանձնաժողովի անդամին և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Ստուգվում է նրա անուն, ազգանունը, նրա լուսանկարն են նայում, որից հետո միայն կարող է մասնակցել ընտրություններին: Այլ տեղամասերում նույն անձը չի կարող քվեարկել, որովհետև ցուցակները կազմվում են ընտրողների հաշվառման վայրի հիման վրա: Ցուցակները հրապարակվում են, դրանք շատ պարզ են ու հրապարակային: Մեկ քաղաքացին ներառված է միայն մեկ ցուցակում, հետևաբար անձը չկա մեկ այլ տեղամասի ցուցակում և չի կարող քվեարկել»,- ասաց Մուկուչյանը: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին