Կարևոր իրադարձություններ

Նախագահներն ու նրանց կանայք (լուսանկարներ)

23 Հոկտեմբեր, 2015 15:46
Նախագահներն ու նրանց կանայք (լուսանկարներ)

Իսկ ովքե՞ր են այսօր երկրների առաջնորդների զուգընկերները` կներկայացնի shabat.am-ը:

ԱՄՆ: Միշել Օբամա

Բարակ Օբամայի կինը հավանաբար ամենաանմիջականն է բոլոր մյուս կանանցից: Իսկ ըստ Forbes-ի 44 ամյա Միշելը նաև ամենաազդեզիկն է:

Ֆրանսիա: Վալերի Տրիերվեյլեր

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին կինը մասնագիտությամբ լրագրող է: Նա Օլանդի նախագահ դառնալու մեջ մեծ ներդրում ունի, իսկ երբ իմացավ, որ ամուսինն իրեն դավաճանում է մոդել և երգչուհի Կարլա Բրունիի հետ` 3 երեխաների մայրը չվհատվեց: Վալերին մինչ օրս կարողանում է պահպանել զբաղեցրած դիրքը:

Ադրբեջան: Մեհրաբան Ալիևա.

Ադրբեջանի առաջին տիկինն ամուսնացել է Ալիևի հետ, երբ դեռ բժշկական ուսումնարանի ուսանողուհի էր: Կարծիք կա, որ Ալիևի քաղաքական առաջընթացի հետևում հենց Մեհրիբանն է կանգնած:

Քաթար: Մոզա Բինտ Նասեր Ալ-Միսենդ. 

Քաթարի Շեյխ Համադն ունի 3 կին, բայց նրանցից ամենազդեցիկը Մոզան է: Բոլոր կարևոր քաղաքական հանդիպումներին Համադը ներկայնում է գեղեցկուհի Մոզայի հետ: Մոզան 48 տարեկան է, բայց պահպանվածությամբ և անթերի կազմվածքով նախանձի տեղիք է տալիս բազմաթիվ երիտասարդ աղջիկների:

Բրիտանիա. Սամանտա Քեմերոն

Մեծ Բրիտանիայի առաջին տիկինը պաշտոնապես համարվում է վարչապետ Դևիդ Քեմերոնի կինը` Սամանտան: Մեծ Բրիտանիայի վարչապետն այն եզակի քաղաքական գործիչներից է, ով աշխատանքի է գնում հեծանվով, օգտվում մետրոյից և այլն: Նրան այս բոլոր հարցերում ուղղորդում է հենց կինը, ով աչքի է ընկնում չափազանց հասարակ լինելով: Սամանտային կարելի է նկատել նույնիսկ 40 դոլար արժողությամբ կոշիկով, բայց այս ամենի հետ մեկտեղ նա գրավել է ամենանորաձև առաջին տիկնոջ տիտղոսը:

 

 

Սիրիա: Ասմա Ասադ

Ասման առաջին բազմթիվ կանանցից տարբերվում է նրանով, որ նախընտրում է հեռու մնալ քաղաքականությունից: Բաշար Ասադի կինը թեպետ արմատներով սիրիացի է, բայց նա ամբողջովին հիշեցնում է եվրոպուհու: Ծնվել և սովորել է Լոնդոնում, աշխատել է ամերիկյան հսկայական ֆինանսական ընկերությունում, այնուհետ եկել Սիրիա և ամուսնացել Ասադի հետ:

Հայաստան: Ռիտա Սարգսյան

Հայաստանի առաջին տիկինը մյուս բոլոր տիկնանցից տարբերվում է բարեգործական աշխատանքներ ծավալելով: Նա հանդիսանում է «Նվիրիր կյանք» և «Արմավենի» բարեգործական հիմնադրամների նախագահ:

 

Վրաստան: Մակա Չիչուա

Վրաստանի նախագահ Գեորգի Մավրեվաշվիլին ամուսնացել է 2014թ-ին: Վրաստանի տիկինը մյուս բոլոր կանանցից տարբերվում է նրանով, որ մասնագիտությամբ դիմահարդար է, սիրում է նկարել և յուրահատուկ վերաբերմունք ունի արվեստի նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին