Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը

23 Հոկտեմբեր, 2015 15:48
Արայիկ Հարությունյանն ընդունել է Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետությանվարչապետ ԱրայիկՀարությունյանը հոկտեմբերի23-ին ընդունել է ՀՀէներգետիկայի և բնականպաշարների նախարարԵրվանդԶախարյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել եներկու հանրապետություններիէներգետիկ համակարգերիզարգացման հեռանկարներին և միջկառավարականհամագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երվանդ Զախարյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ էներգետիկ համակարգի ներկաիրավիճակը և խնդիրներըՆա նշել է ՀՀ էներգետիկ համակարգիերկարաժամկետ զարգացման ռազմավարությունից բխողծրագրերի մասին՝ ընդգծելով էներգիայի վերականգնվող աղբյուրների տված հնարավորություններըՀՀէներգետիկայի ևբնական պաշարների նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև ջերմաէլեկտրակայանի և ատոմակայանի նոր բլոկիկառուցման նախապատրաստական աշխատանքների և այլ միջոցառումների վերաբերյալ:

Վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրերին ներկայացնելով Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգի հաջողությունները, մարտահրավերներն ու ծրագրերը՝ ոլորտի զարգացման գործում կարևորել է շարունակական ներդրումների ապահովման նշանակությունըԿառավարության ղեկավարի խոսքով՝ Արցախըշարժվում է բացառապես վերականգնվող աղբյուրների հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացման ուղով, որին զուգահեռ ինտենսիվ կերպով աճում է նաև սպառման պահանջարկը:

«Տնտեսական խոշոր ծրագրեր ենք իրագործում, որոնք տարեցտարի մեծացնում են էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը: Այդ պատճառով հանրապետության էլեկտրաէներգիայի ինքնաբավությունը ցանկալի մակարդակի վրա պահելու համար շարունակաբար ավելացնում ենք նաև նոր կառուցվող ՀԷԿ-երի քանակը: Ինչպես տեսնում ենք, ունենք զգալի հաջողություններ այս բնագավառում, իսկ հետագա ծրագրերը խոստանում են զարգացման նոր հնարավորությունների իրացում: Այդ տեսանկյունից, ողջունելի է Հայաստանի և Արցախի հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը, ինչը թույլ է տալիս պարբերաբար իրականացնել փորձի փոխանակում, արդիականացնել Արցախի էներգետիկ համակարգը և բարձրացնել դրա հուսալիության աստիճանը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:

Գոհունակություն հայտնելով կայացած հանդիպման արդյունքներից՝ երկու կողմերը պատրաստակամություն են հայտնելշարունակել սերտ համագործակցությունըոլորտի զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանըէկոնոմիկայի նախարար ԱնդրանիկԽաչատրյանը և ՀԾՏՄԿՀ նախագահ ԼևոնՄնացականյանը:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին