Կարևոր իրադարձություններ

Արցախում քննարկվել է երկու հայկական հանրապետությունների տնտեսական համագործակցությունը

23 Հոկտեմբեր, 2015 14:46
Արցախում քննարկվել է երկու հայկական հանրապետությունների տնտեսական համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն Արցախում է` տնտեսական համագործակցության քննարկման նպատակով:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին եւ նրա տեղակալ Լեւոն Շահվերդյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին