Ադրբեջանի ազգային անվտանգության չորս գեներալ ազատվել են պաշտոններից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները: Խոսքը գնում է Ազգային անվտանգության նախարարության անդրազգային տնտեսական հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար գեներալ-մայոր Սուբահիր Գուրբանովը, գլխավոր վարչությունների պետեր գեներալ-մայոր Թարվերդի Մամեդովը և գեներալ-մայոր Փարվիզ Սաֆարովը, ինչպես նաև զորամասի հրամանատար գեներալ-մայոր Վուգար Ալահգուլիևը:
Ադրբեջանական «Թրենդ» տեղեկատվական գործակալության տվյլաներով, կադրային բարեփոխումները ազգային ԱԱՆ-ում շարունակվելու են:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, հաղորդվել էր, որ աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը: