Կարևոր իրադարձություններ

Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկարներ)

23 Հոկտեմբեր, 2015 14:26
Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ժամը 23:15-ի սահմաններում Րաֆֆու փողոցում՝ Մալաթիա տոնավաճառի դիմաց, Մեղրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Հարություն Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 72 QQ 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակչուհի, 37-ամյա Կարինե Ավետիսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին