Կարևոր իրադարձություններ

Տաքսու վարորդը տիրացել է ուղևորի հեռախոսին

23 Հոկտեմբեր, 2015 13:38
Տաքսու վարորդը տիրացել է ուղևորի հեռախոսին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գոռ Բ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 14.30-ին, Ազատության պողոտայում իր «Շկոդա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է ուղևոր, 1970 թ. ծնված Գևորգ Հ.-ին պատկանող բջջային հեռախոսը, սակայն չվերադարձնելով այն` տիրացել է:
Պատճառված վնասի չափը կազմում է 120.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին