Կարևոր իրադարձություններ

Ինչ պատիժ են պահանջելու Մամիկոն Խոջոյանի զավակները ադրբեջանցիների համար, ովքեր իրենց 77-ամյա հորը խոշտանգելով հասցրեցին մահվան

23 Հոկտեմբեր, 2015 12:28
Ինչ պատիժ են պահանջելու Մամիկոն Խոջոյանի զավակները ադրբեջանցիների համար, ովքեր իրենց 77-ամյա հորը խոշտանգելով հասցրեցին մահվան

Shamshyan.com-ը գրում է. Ադրբեջանից խոշտանգված վիճակում Հայաստան վերադառնալուց հետո մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացքի մեջ է:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը: Նա նշեց, որ մոտ երկու տարի անց արդեն դատարանը վճիռ կհրապարակի: Խոսելով պատժի մասին նշեց, որ իրենք ամենխիստ պատժին են պահանջելու: Պահանջի մեջ ներառված է նաեւ նյութական փոխհատուցում:

Դրանից առաջ Հեղինե Խոջոյանը փոխանցել էր նաև, որ իրենք (ՄԻԵԴ)-գանգատը ուղարկել են «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: «Ակնկալում ենք արդարություն եւ, որ Ադրբեջանը իր անմարդկային վերաբերմունքի համար պատասխան տա, որ այլեւս նման դեպքեր չկրկնվեն»,- ասել էր նա:

Մինչեւ այդ տիկին Հեղինեն SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ գերության ընթացքում հորը ինչ-որ բան են ներարկել, և նա օր-օրի ուռչում և գիրանում է: Նրանք մտավախություն ունեին, որ հորը բենզին են սրսկել: Մ. Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ էր արել: Նա նշել էր, որ հոր մարմնի վրա նաև այրվածքներ կան: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին