Կարևոր իրադարձություններ

Աղջիկը ընկերների հետ ծախսել էր ծնողների հավաքած 5 միլիոնը, ապա` ստեղծել ավազակային հարձակման իմիտացիա. դատապարտվեց պայմանական ազատազրկման

23 Հոկտեմբեր, 2015 12:14
Աղջիկը ընկերների հետ ծախսել էր ծնողների հավաքած 5 միլիոնը, ապա` ստեղծել ավազակային հարձակման իմիտացիա. դատապարտվեց պայմանական ազատազրկման

«Փաստինֆո»-ն գրում է. 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ չարենցավանցի 20-ամյա աղջիկը, սուտ մատնություն կատարելու համար, դատապարտվեց 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, աղջիկը, ծնողներից գաղտնի, ընկերների հետ, ծախսել է նրանց խնայողությունները, ապա՝ ավազակային հարձակման իմիտացիա ստեղծել, թե գումարը գողացել են:
 
Ըստ մեղադրանքի՝ 20-ամյա աղջիկը, դեռևս 2011թվականից սկսած ծնողներից գաղտնի, 2 ընկերների հետ ծախսել է ծնողների կողմից խնայված և տանը պահված 5.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարը, իսկ երբ տանն այլևս գումար չի մնացել, վախենալով հորից, 2015 թվականի հունիսի 20-ին երեկոյան տանը գտնվելով միայնակ, խառնել է տան իրերն, այս ու այն կողմ նետել, ապա կապկպելով իրեն, օգնության է կանչել ազգականին, որից հետո զանգահարել է ոստիկանության Չարենցավանի բաժին և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ տվել է սուտ հաղորդում:
 
 Աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 
 
Մինչ դատաքննությունն սկսելն աղջիկն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին