Կարևոր իրադարձություններ

Ես չեմ մրցակցում Ռոնալդուի հետ, ենթադրում եմ նա էլ ինձ հետ

23 Հոկտեմբեր, 2015 12:04
Ես չեմ մրցակցում Ռոնալդուի հետ, ենթադրում եմ նա էլ ինձ հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հարցազրույց է տվել sports.yahoo.com-ին, որում կիսվել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության և այլ թեմաների մասին իր կարծիքով:

Արձագանքը պարտությանը

«Պարտություններին արձագանքում եմ այնպես, ինչպես նախկինում: Ատում եմ պարտվել, բայց գիտեմ, որ երբ վերադառնամ տուն, այնտեղ ինձ սփոփանք է սպասելու. իմ երկու որդիները»:

Ֆուտբոլում առկա ստի մասին

«Ցավոք մենք ապրում ենք մի հասարակությունում, որն ընթանում է 1000 կմ/ժ արագությամբ: Այնպիսի տարածված մարզաձևը, ինչպիսին ֆուտբոլն է, որը շարունակում է աճել և զարգանալ, դառնում է շատ մարդկանց խնդիրների ցուցադրման տեղ»:

Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին

«Մարդիկ խոսում են այդ մասին: Իրականում ես չեմ մրցակցում Կրիշտիանուի հետ, և, ենթադրում եմ, նա էլ ինձ հետ: Ես միայն լավագույնն եմ ցանկանում իմ թիմի համար, աշխատում եմ միայն այդ ուղղությամբ»:

Արգենտինացի երկրպագուների հետ հարաբերության մասին

«Չնայած նրան, որ գիտեմ արգենտինացիներից շատերի կրքոտության մասին, գիտեմ նաև, որ նրանք միշտ լավ են վերաբերվում երկիրը ներկայացնող աստղերի նկատմամբ: Կան որոշ մարդիկ, ովքեր վիրավորում և չեն գնահատում մեզ, բայց ես չեմ մեղադրում նրանց, որովհետև յուրաքանչյուրը սեփական կարծիքն ունենալու իրավունք ունի:

Երազանքների մասին

«Ես չեմ երազում: Ցանկանում եմ ընտանիքիս հետ ապրել ներդաշնակության մեջ, իսկ դա հենց առանց երազանքների ապրելն է: Իհարկե, ես ունեմ որոշակի հույսեր և ամբիցիաներ, բայց դրանք արդեն խիստ անձնական են»:

Այն մասին, թե ինչու է նա խաղադաշտ դուրս գալիս

«Ինձ պետք չէ որևէ մեկին տպավորել, որովհետև դրա համար չեմ խաղում: Ֆուտբոլ խաղում եմ, որովհետև դա ինձ դուր է գալիս, այն իմ մասնագիտությունն է: Ես կուզեի, որ իմ որդիները հասկանային, թե ես ինչ եմ անում»:

 

Լրահոս

Դիտել ավելին