Կարևոր իրադարձություններ

Պուտինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին

23 Հոկտեմբեր, 2015 11:33
Պուտինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր բարեմաղթանքներն է հղել ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների միջազգային համաժողովի մասնակիցներին, որն ընթանում է Երևանում և շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև հայ գործընկերներին համաժողովը կազմակերպելու անգնահատելի օգնության համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«ՄԳԻՄՕ-ի շրջանավարտները հերթական անգամ համերաշխություն են դրսևորում իրենց հազարավոր միջազգային ընտանիքում, ինչպես նաև ուսանողական եղբայրության հոգու պահպանումը, ռուսական համալսարական ավանդույթների հանդեպ հարգանքը», ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Պուտինը նշել է, որ պատահակ չէ որ այս տարի հանդիպումը կազմակերպվել է Երևանում: «Այս տարի նշվում է արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի 200 ամյակը: Այդ ինստիտուտն արդարացիորեն դարձել է Հայաստանի և Ռուսաստանի գիտական, մշակութային, ինտելեկտուալ և հոգևոր կապերի խորհրդանիշ: Իսկ ինստիտուտի հիմնադիրները՝ Լազարևների ընտանիքը՝ լավ հիշողություններ է թողոլ երկու երկրների պատմության մեջ»,շնշվում է ՌԴ նախագահի ուղերձի մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին