Կարևոր իրադարձություններ

Վարորդները նոր միջոցներ են ձեռնարկում՝ տուգանքներից խուսափելու համար. «Առավոտ»

23 Հոկտեմբեր, 2015 09:37
Վարորդները նոր միջոցներ են ձեռնարկում՝ տուգանքներից խուսափելու համար. «Առավոտ»

Մինչ ճանապարհային ոստիկանությունը զինվում է տեսանկարահանող նորանոր սարքերով՝ խախտում անող վարորդներին հայտնաբերելու  և տուգանելու համար,   վարորդներն էլ նոր միջոցներ են ձեռնարկում՝ տուգանքներից խուսափելու համար։ Շատ վարորդներ արդեն ձեռք են բերել զգայուն սարքեր,  որոնք որոշակի հեռավորաթյան վրա արագաչափ,   տեսանկարահանող  սարք կամ ճանապարհային ոստիկանության մեքենա լինելու դեպքում ազդանշանով զգուշացնում են։


Բայց նրանց համար, ովքեր չունեն այդ սարքերից,   «բարի» մարդիկ որոշել են այսպիսի ցուցանակով
աչքալուսանք տալ,  որ կոնկրետ  Նար-Դոսի  և Խորենացի փողոցների խաչմերուկում չեք նկարվում, հանգիստ կարող եք առանց թարթիչները միացնելու երթևեկելի գոտի փոխել, շրջադարձ կատարել կարմիր լույսի տակով անցնել ու  ամենակարևորը՝ հենց խաչմերուկի մոտ չթույլատրվող հատվածում
կանգնել ու գրիլ, խորոված կամ քյաբաբ ուտել:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին