Կարևոր իրադարձություններ

«Հոպար ջան, գնա քո գործով զբաղվի»` ոստիկանները ռեկտորին. Ագրարային համալսարանի տարածքում ուսանող է ձերբակալվել. «Հրապարակ»

23 Հոկտեմբեր, 2015 09:25
«Հոպար ջան, գնա քո գործով զբաղվի»` ոստիկանները ռեկտորին. Ագրարային համալսարանի տարածքում ուսանող է ձերբակալվել. «Հրապարակ»

Երկուշաբթի, հոկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածքում ուսանող է ձերբակալվել։ Համալսարանի աշխատակիցներից տեղեկացանք, որ այդ պահին համալսարանի ռեկտորն անցնելիս է եղել տնտեսագիտական ֆակուլտետի միջանցքով և տեսել է, թե ինչպես են ոստիկանները տանում երիտասարդին։ Երբ բուհի ղեկավարը մոտեցել է և հարցրել, թե ինչ է կատարվում, ոստիկանները մոտավորապես հետևյալ պատասխանն են տվել. «Հոպար ջան, գնա քո գործով զբաղվի»։


Երեկ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանից փորձեցինք ճշտել, թե ինչու են տարել իրենց ուսանողին։ Նա ասաց, որ համալսարանից դուրս ինչ-որ միջադեպ է եղել երկու ուսանողների հետ կապված։ «Մի բան կարող եմ ասել։ Թյուրիմացություն է եղել, մեկը մեր ուսանողներից է եղել, մյուսը՝ ոչ։ Նույն օրը նրանք ազատ են արձակվել»։ Մանրամասների համար դիմեցինք ոստիկանություն։ Այնտեղից հայտնեցին, որ ուսանողներն Ագրարայինի տարածքից բերման են ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով. «Հոկտեմբերի 19-ին, ժամը 11:30-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992թ. ծնված Սմբատ Ա.–ին և 1993թ. ծնված Աշոտ Ա.–ին։ Աշոտ Ա.–ի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ։ Կատարվում է հետաքննություն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին