Կարևոր իրադարձություններ

Էրդողանը Անկարայի ահաբեկչության մեջ մեղադրել է «ԻՊ»-ին, ՔԱԿ-ին և սիրիական հատուկ ծառայություններին

22 Հոկտեմբեր, 2015 23:33
Էրդողանը Անկարայի ահաբեկչության մեջ մեղադրել է «ԻՊ»-ին, ՔԱԿ-ին և սիրիական հատուկ ծառայություններին

Թուրքիայի պատմության մեջ ամենաարյունալի ահաբեկչության հետևում կանգնած է միավորված ահաբեկչական խմբավորում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այնուամենայնիվ, հետաքննությունը շարունակվում է։ Դատարանը արգելել է ԶԼՄ-ներին հրապարակումներ անել Անկարայում պայթյունների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Euronews»-ը։

Թուրքիայի նախագահը հայտարարել է.«Այդ ահաբեկչության հետ կապված է միացյալ խմբավորման հետ, որի մեջ մտնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, սիրիական հատուկ ծառայությունները, Քրդական աշխատավորական կուսակցության ծայրահեղականները, ինչպես նաև «Դեմոկրատական միություն» սիրիական քրդերի կուսակցությունը։

Ըստ Անկարայի գլխավոր դատախազության տվյալների, ահաբեկչությունն իրականացնողներից մեկը Յունուս Էմրե Ալագյոզն էր՝ մահապարտի եղբայրը, ով կապված է «ԻՊ»-ի հետ և նույնպես եղել էր մահապարտ։

 

Լրահոս

Դիտել ավելին