Կարևոր իրադարձություններ

Թուրքիան սպառնացել է այլևս չգնել ռուսական գազ

08 Հոկտեմբեր, 2015 12:05
Թուրքիան սպառնացել է այլևս չգնել ռուսական գազ

Թուրքիան՝ կապված Ռուսաստանի հետ ավիամիջադեպերի պատճառով հարաբերությունների սրման հետ, կարող է վերանայել ռուսական գազի գնման հարցը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Ռուսաստանը պետք է զգայուն լինի այդ հարցերում։ Մենք Ռուսաստանի բնական գազի թիվ մեկ գնորդն ենք։ Թուրքիային կորցնելը լուրջ կորուստ կլինի Ռուսաստանի համար։ Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է բնական գազ գնել ամենատարբեր տեղերից»,- ասել է Էրդողանը լրագրողներին օդանավում՝ այցով Ճապոնիա ուղևորվելիս։

 

Լրահոս

Դիտել ավելին