Կարևոր իրադարձություններ

Հեռուստացույց դիտելը նվազեցնում է երեխաների ինքնագնահատականը. գիտնականներ

23 Հոկտեմբեր, 2015 00:20
Հեռուստացույց դիտելը նվազեցնում է երեխաների ինքնագնահատականը. գիտնականներ

Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ հեռուստացույցը նվազեցնում է երեխաների ինքնագնահատականը։ Հեռուստատեսային ծրագրերի կանոնավոր դիտումը կարող է էականորեն ցածրացնել ձեր երեխայի ինքնագնահատականը, ինչն էլ իր հերթին հաճախ բավական տխուր հետևանքների պատճառ է դառնում։

Նման համոզմունք են հայտնել Միչիգանի համալսարանի գիտնականները։ Հետազոտողները բավական ուժեղ փոխադարձ կապ են նկատել երեխաների՝ հեռուստաէկրանի առջև անցկացրած ժամերի ու մինչև 14 տարեկան տարիքային խմբում թերարժեքության բարդույթի զարգացման ռիսկի միջև։

Միչիգանի համալսարանի ներկայացուցիչ Քրիստեն Հարիսոնը հայտարարել է, որ երեխայի ուղեղը պարզապես բաց է շրջակա աշխարհն ընկալելու համար, և որ նրանք շրջակա միջավայրի մասին գիտելիքների 60-80 տոկոսը ձեռք են բերում հենց տվյալ ժամանակաշրջանում, ու շատ կարևոր է, թե ինչ եղանակով երեխաները կհաղորդակցվեն միջավայրի հետ։

Նա հավելել է, որ հեռուստացույց դիտելիս և շփման միջոցների բացակայության դեպքում երեխան այսպես թե այնպես սկսում է իրեն ասոցացնել հեռուստատեսային ծրագրերի, սերիալների, լիամետրաժ ֆիլների հերոսների հետ, ինչը վնասում է նրան և կարող է հանգեցնել քրոնիկ դեպրեսիայի ու թերարժեքության բարդույթի զարգացմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին