Դիետոլոգները միրգ-բանջարեղենից պատրաստված թարմ հյութեր են խորհուրդ տալիս, սակայն նախևառաջ՝ գազար: Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ գազարը` բետա կարոտինի շնորհիվ, իմունային համակարգի ամենալավ պաշտպաններից է:
Այդ բաղադրիչ տարրն ուժեղ հակաօքսիդանտ է: Այն պարունակում է նաև A, E, B խմբի վիտամիններ, կալցիում, կալիում, յոդ, ցինկ, կոբալտ, պեկտին և եթերայուղեր: