Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի սկզբից բախումների և հարձակումների հետևանքով ավելի քան 5 հազար պաղեստինցի է վիրավորվել

22 Հոկտեմբեր, 2015 23:11
Հոկտեմբերի սկզբից բախումների և հարձակումների հետևանքով ավելի քան 5 հազար պաղեստինցի է վիրավորվել

Հոկտեմբերի սկզբից Հորդանանի գետի արևմտյան ափին բախումների և հարձակումների հետևանքով, ինչպես նաև Իսրայելում և Գազայի հատվածում վիրավորվել է ավելի քան 5 հազար պաղեստինցի և շուրջ 70 իսրայելցի:

Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը՝ ավելացնելով, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կրկին վտանգավոր գոտում է:

«Բռնությունները պաղեստինյան գրավյալ տարածքներում, այդ թվում՝ Արևելյան Իսրայելում, ինչպես նաև Իսրայելում և Գազայի հատվածում, չեն նվազում: Հոկտեմբերի 1-ից 21-ն սպանվել են 47 պաղեստինցի և 7 իսրայելցի»,- նշել է նա:

Նրա խոսքով` ՄԱԿ-ն ամենավճռական կերպով դատապարտում է բոլոր հարձակումներն ինչպես իսրայելցների, այնպես էլ պաղեստինցիների վրա:

Նա նաև հայտարարել է, որ պաղեստինական տարածքների նվաստացուցիչ շրջափակումը, որը շարունակվում է գրեթե կես դար, ինչպես նաև Պաղեստինի կենսունակ պետություն հիմնելու անհետացող հույսը հանգեցրել են Իսրայելի հետ հակամարտության սրմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին