Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,91
    5,31

Կարևոր իրադարձություններ

Կայծակի հարվածից զոհվել է 4 և վիրավորվել 11 զինծառայող

22 Հոկտեմբեր, 2015 22:05
Կայծակի հարվածից զոհվել է 4 և վիրավորվել 11 զինծառայող

Թուրքական Haber Aktüel փոխանցմամբ՝ կայծակի հարվածի հետևանքով Թուրքիայում զոհվել է 4 և վիրավորվել 11 զինծառայող։ Միջադեպը գրանցվել է կեսօրից հետո Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանում։

Ժանդարմերիայի զինծառայողները տվյալ ժամանակ ռազմական գործողություն են իրականացրել Իրաքի սահմանին մոտ գտնվող Դաղլըջայի շրջանում՝ ընդդեմ քուրդ զինյալների։ Զինծառայողների մի մասը թեթևակի է վիրավորվել, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ 6 վիրավորի սակայն հարկադրված են եղել ուղղաթիռով տեղափոխել Հաքքարիի հիվանդանոց։

 

Լրահոս

Դիտել ավելին