Կարևոր իրադարձություններ

Քերին և Նետանյահուն Բեռլինում քննարկել են Իսրայելի իրադրությունը

22 Հոկտեմբեր, 2015 21:55
Քերին և Նետանյահուն Բեռլինում քննարկել են Իսրայելի իրադրությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Մերձավոր Արևելք այցելությունից առաջ Բեռլինում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուին։ Նրանք պատրաստվում են քննարկել Իսրայելու սեպտեմբերի վերջին Իսրայելում բռնկված նոր բռնությունների ալիքը։ Այս մասին հաղորդում է «Euronews»-ը։ Այսօր պարզ է դարձել, որ ոտիկանները վիրավորել են երկու պաղեստինցու, որոնք հարձակվել էին տեղացիների վրա։

«Կասկած չկա, որ այդ ալիքը առաջացնում են դիտավորյալ։ Դրա մեղավորներն են «Համաս»-ը, Իսրայելի իսլամիստական շարժումը, և Պաղեստինի նախագահ Աբասի վարչակազմը»,-նշում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն։

Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «տվյալ պահինխիստ անհրաժեշտ է վերջ տալ յուրաքանչյուր բռնության կամ բռնության հրահրման և ճանապարհ բացել ավելի լայն երկխոսության համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին