Կարևոր իրադարձություններ

Միջերկրական ծովը վիճելի տարածք է դառնում. ՆԱՏՕ

22 Հոկտեմբեր, 2015 21:44
Միջերկրական ծովը վիճելի տարածք է դառնում. ՆԱՏՕ

Սիրիայում Ռուսաստանի ռազմական արշավը Միջերկրական ծովում մարտակոչ է նետում ՆԱՏՕ-ին: Այս մասին գրում է Financial Times պարբերականը:

Նշվում է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Միջերկրական ծովի արևմտյան մասում տեղի կունենան 10 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժությունները:

«Մենք պետք է պատրաստ լինենք, որ Ռուսաստանը երկար ներկա կգտնվի Սիրիայում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:

Նրա կարծիքով` Մերձավոր Արևելքի տարածքում Ռուսաստանի ռազմական օպերացիա իրականացնելը արևմտյան երկրներին մարտակոչ է, ինչի հետ կապված «Միջերկրական ծովը դառնում է վիճելի տարածք»:

«Սառը պատերազմի» ավարտից հետո Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմական ներկայություն չի նկատվել: Իսկ ահա նրա ներկայիս ներկայությունը կործանարար կարող է թվալ ՆԱՏՕ-ի համար: Ռուսաստանը կարող է սահմանափակել արևմտյան երկրներին պատկանող նավերի տեղաշարժը, ինչպես նաև Պարսից ծոց ԱՄՆ ծովային ուժեր տեղափոխելը:

Նավատորմի` դեպի հարավ տեղաշարժը ռադիոէլեկտրոնային կապի ռուս մասնագետներին թույլ կտա մոտենալ Սանտորինիում գտնվող Մեխ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի բազային, որը ՆԱՏՕ-ի կարևոր կայաններից է, գրում է պարբերականը:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ դեռևս մշակված չէ Ռուսաստանի գործողությունները կանգնեցնելու ունակ ռազմավարություն:

 

Լրահոս

Դիտել ավելին